Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարարը՝ առանց ոտքի անձի առաջարկին. «Սա այն դեպքն է, որ դաշտը չկարգավորելը շատ ավելի արդյունավետ կարգավորում է»

Մարտ 28,2018 16:28

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի խորհրդարանական լսումներն այսօր տեղի ունեցան ոչ թե խորհրդարանում, այլ՝ «Կոնգրես» հյուրանոցում։

«Ունիսոն» հ/կ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը նշեց օրենքի նախագծի որոշ, իր կարծիքով խնդրահարույց դրույթներին, որոնցից մեկը բժշկասոցիալական փորձաքննությանն է վերաբերում. «Ես դրան կատեգորիկ դեմ եմ, մենք ունենում ենք երկու մայր օրենք, ինչ կիսատ-պռատ, հին օրենքից մնացած է»:

Մանրամասն՝  տեսանյութում

Ալավերդյանի բարձրացրած խնդրին արձագանքեց ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը. «Մենք ունենալու ենք առանձին օրենք՝ ինչպես ճանաչել հաշմանդամությունը»:

Ալավերդյանը նաեւ հիշեցրեց՝ մեր պետությունն ունի պարտավորություն ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիայով՝ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի ապահովման վերաբերյալ պահանջի կատարման, այդ թվում նրանց աջակցության նպատակով եւ անհրաժեշտության դեպքում անհատական ասիստենտներ տրամադրելու:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն էլ պատասխանելով Ալավերդյանի հիշեցմանն, ասաց, որ նախարարության սկզբունքը հետեւյալն է՝ օրենքում չամրագրել դրույթներ, որոնք հետագայում ֆինանսական սահմանափակումների պատճառով հնարավոր չի լինելու իրականացնել:

Մանրամասն՝ տեսանյութում

Քննարկմանը մասնակից մեկ այլ հ/կ-ի ղեկավար էլ դիմելով փոխնախարարին, առաջարկեց օրենքով ամրագրել հաշմանդամության որոշակի խմբերի, ասենք՝ ոտքից զրկված անձին արտահերթ սպասարկելու իրավունք: Այս առաջարկին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ չեն կարող նման բան անել, դա անհնար է. այստեղ պետք է գործի բարոյական նորմը. «Սա այն դեպքն է, որ դաշտը չկարգավորելը շատ ավելի արդյունավետ կարգավորում է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031