Այսօր ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ էր այցելել 20-րդ դարի հայ նշանավոր ճարտարապետներից մեկի՝ Կարո Հալաբյանի թոռը՝ Կարո Հալաբյանը՝ տիկնոջ և երեխաների հետ:
Հանդիպումը անցել է ջերմ մթնոլորտում, հյուրերը ծանոթացել են թանգարանի ֆոնդադարանում պահպանվող՝ Կարո Հալաբյանի արխիվի նյութերի հետ, զրուցել ճարտարապետի ստեղծագործության մասին, հիշել ընտանեկան հետաքրքիր պատմություններ: Թանգարանի տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշնանը, Կարո Հալաբյանի ծննդյան 110-ամյակի առթիվ ցուցահանդես կազմակերպելու վերաբերյալ:
Ցուցահանդեսում ներկայացված կլինեն ոչ միայն Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում պահպանվող, այլ նաև՝ Մոսկվայից բերված նյութեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ