Լրահոս
Օրվա լրահոսը

«Զենքով հարցեր լուծելն անընդունելի է». ՀՅԴ-ն՝ «Սասնա ծռերի» մասին

Մարտ 28,2018 15:51

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանի՝ իր վարչապետի պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ մեկնաբանությանը, որում նաեւ ասվում է. «Մենք անցանք ապրիլյան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության և տրամաբանության շրջանակում են, թե՝ ոչ»:

«Զենքի ճանապարհով հարցեր լուծելն անընդունելի է: Կարծում եմ՝ նախագահը դա ի նկատի ուներ»,-ասաց Արսեն Համբարձումյանը:

Մեկնաբանելով «Սասնա ծռեր» անունը ստացած խմբի կողմից 2016թ. ՊՊԾ գնդի  գրավումը՝ նա կրկին մատնանշեց. «Զենքի ճանապարհով հարցեր լուծելն արկածախնդրություն է, նման դեպքերը պետք է բացառվեն»:

Համբարձումյանի խոսքով՝ ՊՊԾ գնդի գրավումը բարոյահոգեբանական իմաստով վատ է անդրադարձել Հայաստանի համար. «Ապրիլյան դեպքերից հետո համախմբման ռեսուրսը կոտրվեց հուլիսյան դեպքերով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031