Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանը խորհրդարանական լսումներն անցկացրեց հյուրանոցում

Մարտ 28,2018 15:16

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի խորհրդարանական լսումներն այսօր տեղի ունեցան ոչ թե խորհրդարանում, այլ՝ Կոնգրես հյուրանոցում։ Որոշ հասարակական կազմակերպություններ երեկ հայտարարել էին, որ նախապես պահանջել էին խորհրդարանում կազմակերպել միջոցառումը, որը եւ ուղիղ կհեռարձակվի, եւ ավելի պատգամավորներ կարող են ներկա լինել, ինչպես նաեւ այլ քաղաքացիներ:

ՀԿ-ները հայտարարել էին, որ ԱԺ շենքը պետք է վաղուց հարմարեցված լիներ հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժվելուն, սակայն եթե մինչ այժմ դա չի արվել, ապա գոնե լսումներին ընդառաջ պետք է եւ կարող էին հյուրանոցի սրահը վարձելու գումարներով այդ խնդիրները լուծեին:

Լսումների հեղինակ, առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն, այնուամենայնիվ քննարկումը կազմակերպեցին Կոնգրես հյուրանոցում։

ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ այսօր խոստովանեց, որ ԱԺ շենքը հարմարեցված չէ: Հակոբյանը չասաց, որ կփորձեն շենքի պայմանները հաշմանդամություն ունեցող անձանց համար բարելավել, միայն նշեց, որ նախագծի 2-րդ քննարկմանն ընդառաջ կպարզի, թե ովքեր եւ որքան մասնակից կլինի, որպեսզի նախապես որոշի, թե որ դահլիճում կարող են նիստն անցկացնել:

Իսկ Կոնգրես հյուրանոցի այս դահլիճն ակնհայտ փոքր էր եւ բնավ էլ հարմար չէր այսպիսի ծավալուն օրակարգով եւ բազմամարդ լսումների համար:

Այս քննարկմանը ելույթ ունեցավ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար պետությունն ինչ քայլեր պետք է ձեռնարկի ներառական միջավայր ստեղծելու համար՝ տրանսպորտից մինչեւ կրթություն: Օրինակ՝ ավտոբուսները պետք է հարմարեցված լինեն խոսքի խնդիրներ ունեցող քաղաքացիների համար, որոնք համապատասխան սարքի միջոցով կանգառման ազդանշան կարողանան տալ:

Թաթոյանն ասաց, որ իրենց գրասենյակում նաեւ շատ դիմումներ են լինում հաշմանդամության կարգը սահմանելու վերաբերյալ:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031