Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի քաղաքացի Եվգենի Վոլնովի նկատմամբ, որը Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի ժամանակ զանգահարել էր պետական հաստատություններ և ներկայանալով ԱԻՆ աշխատակից, հայտնել 300 զոհերի մասին, հաղորդում է BBC-ն:
https://www.youtube.com/watch?v=9JAMAn1rW2E
Մասնավորապես, նա զանգահարել էր դիահերձարան և հարցրել՝ քանի՞ ազատ տեղ կա, հետո զգուշացրել էր, որ իբր հիմա բերելու են 300 մարմին:
https://www.youtube.com/watch?v=z4F8eYWoI_k
Բացի այդ, նա ներկայացել էր որպես նախագահի աշխատակազմի աշխատակից և անծանոթ մարդկանց ուղարկել հավաքելու քաղաքացիների կողմից զոհերի հիշատակին դրված ծաղիկներն ու խաղալիքները:
Քրեական գործը հարուցվել է ատելություն և թշնամանք քարոզելու հոդվածով: Քննչական կոմիտեից հայտնել են, որ բլոգերը «հրապարակավ տարածել է ոչ հավաստի տեղեկություններ Կեմերովոյի հրդեհի զոհերի մասին՝ մոլորության մեջ գցելով զոհվածների և վիրավորների հարազատներին՝ այդպիսով փորձելով ապակայունացնել իրավիճակը»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ