Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Օհանյանը դեմ չէ տեղը զիջել Արտակ Ալեքսանյանին

Մարտ 28,2018 14:20

Այսօր՝ Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրը, Եռաբլուրում էին հավաքվել վաղամեռիկ գործչի հարազատները, ընկերները, ՀՀԿ-ի ներկայացուցիչներ:

Աշոտ Նավասարդյանի հիշատակը խնկարկելու էին եկել նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը`ՀՀԿ-ական օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին:

Մամուլում հրապարակումներ կային, որ Դավիթ Օհանյանն առաջիկայում նշանակվելու է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, իսկ Արտակ Ալեքսանյանը կզբաղեցնի Դավիթ Օհանյանի տեղը`փոխքաղաքապետի պաշտոնում: Սամվել Ալեքսանյանի հեռահար նպատակներում եղբորորդուն Երեւանի քաղաքապետ կարգելն է: Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Դավիթ Օհանյանը միայն ասաց, որ պատրաստ է իր տեղը զիջել երիտասարդ գործիչների: Այլ հարցերի նրանք չպատասխանեցին:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031