Դատավոր Վաչե Մարգարյանն այսօր հրապարակեց նախկին ամուսիններ Թագուհի Մանսուրյանի եւ Վլադիկ Մարտիրոսյանի գործով վճիռը: Ըստ այդմ, նրանք երկուսն էլ մեղավոր ճանաչվեցին: Թագուհի Մանսուրյանը դատապարտվեց 70 000 դրամի չափով տուգանքի վճարման, իսկ Վլադիկ Մարտիրոսյանը՝ 80 000:
Վլադիկ Մարտիրոսյանը դատապարտվեց նաեւ մեկ տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Թագուհի Մանսուրյանը մեղադրվում էր նրան 2016թ. քերծվածքներ հասցնելու եւ ֆիզիկական ցավ պատճառելու համար: Մարտիրոսյանն էլ մեղադրվում էր Մանսուրյանի հանդեպ բռնություն գործադրելու, նաեւ՝ սպանության սպառնալիքներ տալու համար:
Թագուհի Մանսուրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ պատրաստվում է բողոքարկել դատավճիռը:
Հիշեցնենք, որ Վլադիկ Մարտիրոսյանը մեկ այլ՝ հայտնի քրեական գործով մեղադրյալ է. նա Թագուհի Մանսուրյանին եւ նրա մորը կացնով հարվածներ էր հասցրել, մայրը մահացել էր:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ