Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Սերժ Սարգսյան քաղաքական գործչի մասին չունենայինք դրական մոտեցում, կոալիցիայի մաս չէինք կազմի». ՀՅԴ

Մարտ 28,2018 14:06

«ՀՅԴ-ն քաղաքական զարգացումներն անձերով չի պայմանավորում: Վարչապետի թեկնածուի հարցի արծարծումը կեղծ քաղաքական օրակարգ է: Սահմանադրությամբ այդ հարցը վերապահված է քաղաքական մեծամասնությանը: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրով՝ վարչապետի թեկնածուի առաջադրման իրավունքը վերապահված է ՀՀԿ-ին»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ «ՀՀԿ-ն չի թաքցնում, որ իր վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է, ՀՅԴ-ի համար դա ընդունելի՞ է»:

Համբարձումյանն ընդգծեց՝ որպես կոալիցիայի անդամ՝ իրենք հարգանքով կվերաբերվեն իրենց քաղաքական գործընկերոջ որոշմանը: «Եթե Սերժ Սարգսյան քաղաքական գործչի մասին չունենայինք դրական մոտեցում, կոալիցիայի մաս չէինք կազմի»,-վստահեցրեց Արսեն Համբարձումյանը:

«Ձեզ համար է՞լ է Սերժ Սարգսյանն անփոխարինելի» հարցին էլ այսպես արձագանքեց. «Դա փիլիսոփայական հարցադրում է»: Դիտարկմանն ի պատասխան, թե՝ «ըստ ՀՀԿ-ականների՝ Սերժ Սարգսյանն, օրինակ, անփոխարինելի է Արցախի հարցի բանակցային սեղանի շուրջ. Կարեն Կարապետյանը չի՞ կարող բանակցել», Արսեն Համբարձումյանն ասաց. «Պետք չի բացառել, յուրաքանչյուրն էլ կարող է նստել բանակցային սեղանի շուրջ: Այլ է հարցը, թե արդյունքն ինչպիսին կլինի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031