ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանին համեմատեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Լրագրողները նախարարին հիշեցրել էին, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե չի հավակնելու երրորդ անգամ զբաղեցնելու երկրի ղեկը: «Կյանքը զարգանում է, փոխվում է, դիալեկտիկայի օրենքները կարծում եմ բոլորիս հայտնի են»,- ասաց նախարարը`օրինակ բերելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որն արդեն չորրորդ անգամն է պաշտոնավարում: Aravot.am-ի դիտարկմանը`իրենց օրենքները թույլ են տալիս, իսկ մենք հարմարեցնում ենք մեր օրենքները`անձերի նախասիրություններին, Հրանուշ Հակոբյանը չհամաձայնեց: Ասաց`հակաօրինական ոչինչ չենք անում, Սահմանադրական բարեփոխումներն էլ թույլ են տալու, որ մեր երկիրն ավելի ժողովրդավար լինի, որ նախագահը, վարչապետը եւ ողջ կառավարությունը խորհրդարանի ու հասարակության վերահսկողության ներքո լինեն:
Տիկին Հակոբյանն անպատասխան թողեց մեր հարցը`արդյոք ինքը հաջորդ կառավարությունում կլինի՞:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ