«Առաջնագիծը տեսադիտարկման սարքերով համալրելու ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել»,-այսօր ՊՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը: «Աշխատում ենք նաեւ ռոբոտացված համակարգերի վրա, որոնք հեռակառավարվող միջոցներով կրակային խոցման հնարավորություններ կստեղծեն»,-տեղեկացրեց նա:
Փոխնախարարը նշեց, որ դա հնարավորություն կտա զինվորների՝ առաջնագծում գտնվելն ավելի անվտանգ դարձնել:
Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ նախկինում արված հայտարարություններից մեկին, թե ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ տանկերը համապատասխան որակի դիզվառելիք չեն ունեցել, Դավիթ Փախչանյանը նշեց, որ խնդիրը լուծված է:
«Տանկերի դիզվառելիքի խնդիր չունենք: Զինված ուժերը պատրաստ են, եւ հակառակորդի կողմից ցանկացած ագրեսիա կստանա իր պատասխանը»,-վստահեցրեց փոխնախարարը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ