Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը գիտնականներին ասաց, որ փողը քիչ լինելու հատկություն ունի եւ հորդորեց օպտիմալացում անել

Մարտ 28,2018 13:05

Ինչպես հայտնել ենք, այսօր ԳԱԱ-ում տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ:

Նա ասաց, որ նախկին ժամանակներում՝ հատկապես 2008-2009-ին ԳԱԱ-ում ելույթները հանգում էին մի խնդրի՝ ֆինանսների բացակայության: Հիմա շատ լավ է, որ ինքնագնահատում է եղել եւ շատ ուրախ է, որ այդ գործընթացը բերել է նույն կարծիքին, ինչ կարծիքի էին 6-7 տարի առաջ. «Պետք է օպտիմալացնել, եղած միջոցները արդյունավետ ծախսել: Սա ուղղակի հրամայական է մեր գիտության զարգացման համար: Նոր Ռադիկ Մարտիրոսիչի հետ խոսում էինք, ասում է՝ ախր, շատ չեն, է՜: Այո, շատ չեն, խնդիրը քանակի մեջ չի, խնդիրը այդ մարդկանց արդյունավետ աշխատանքի մեջ է: Հարցն այսպես է: Եթե Հայաստանում 20 հազար գիտնական էլ լինի, էլի ես չեմ ասի շատ են, բայց նորից եմ կրկնում, հարցը 20 հազարի մեջ չի, հարցը մի քանի հազարի արդյունավետ աշխատանքի մեջ է: Երբ որ կհասնենք այն արդյունքին, ինչ ակնկալում ենք, կարծում եմ, կառավարության կողմից հավելյալ միջոցներ կտրամադրվեն: Ընդհանրապես, միշտ էլ մենք պատրաստ ենք եղել եւ հիմա էլ պատրաստ ենք ցանկացած միջոցներ տրամադրելու, եթե կան կոնկրետ ծրագրեր, եթե այդ ծրագրերը հիմնավորված են, արդիական են: Չի եղել այդպիսի ծրագիր: իհարկե, եթե զուտ ցանկություն կա ինչ-որ մի բանով զբաղվելու, հասկանալի է, որ մենք չունենք մեծ միջոցներ, բայց ցանկացած իրատեսական արդիական ծրագրի համար մենք մշտապես պատրաստ ենք միջոցներ գտնելու: Մենք պայմանավորվել ենք եւ շարունակելու ենք ծրագրային ֆինանսավորումը:

Հասկանալի է, որ բոլորը դժգոհ են իրենց ֆինանսավորումից, բոլորը համարում են, որ իրենց մասնաբաժինը քիչ է եւ դա միայն ՀՀ-ում չէ, նույնիսկ այն երկրներում, որտեղ հասել են բարեկրթության բարձր աստիճանի, որտեղ հասել են գիտության հսկայական ֆինանսավորման, էլի բոլորն ասում են, որ ֆինանսավորումը քիչ է: Էսպես է, ֆինանսներն այդ հատկությունն ունեն քիչ լինելու եւ ոչ միայն գիտության մեջ, բոլոր ժամանակներում էլ չի հերիքում, եղածով պիտի կարողանանք առավելագույնի հասնենք»:

Նախագահն ասաց, որ պետք է կարողանան անպայման սերնդափոխության հարցը լուծել: Նա նշեց, որ հաշվետվությունից հասկանալի է, որ ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենում, բայց կիսում է այն կարծիքը, որ կարող է պրոբլեմներ լինեն. «Այս առումով ես պատրաստ կլինեմ նրանց, ովքեր այս խնդրով մտահոգ են, 6-7 հոգանոց խմբի հետ հանդիպել եւ հասկանալ, թե ինչ կարող ենք անել, եթե միայն խնդիրը էլի չի հանգելու ֆինանսների ավելացմանը»:

Նախագահն ասաց, որ եթե ամեն տարի 2017-ի նման տնտեսական աճ լինի, ֆինանսական ավելացում գիտությանը կլինի:

Ըստ Սերժ Սարգսյանի, կառավարությունը, հանրությունը միշտ ակնկալում է կիրառական նշանակության արդյունք եւ պետք է գտնել մի հավասարակշռված մոդել՝ տեսականի եւ կիրառականի. «Մենք ակնկալում ենք, որ ՀՀ-ում կարող ենք գտնել այդպիսի մի մոդել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031