Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Չկա նման օրակարգ». ՀՅԴ-ում չեն հստակեցնում` Աղվան Վարդանյանը պաշտոն կստանա՞

Մարտ 28,2018 12:44

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյոք Աղվան Վարդանյանն առաջիկայում՝ ապրիլին ձեւավորվող նոր կառավարությունում պաշտոն է ստանալու եւ դա է պատճառը, որ նա, ինչպես եւ Արմեն Ռուստամյանը,  չկան ԳՄ նորընտիր կազմում:

«Այդ փաստով չէ պայմանավորված, նման օրակարգ մենք չունենք: Կառավարության անդամ եւ ԱԺ պատգամավոր մեր գործընկերները բավականին  բազմազբաղ են: Հետեւաբար, որոշել ենք, որ առաջիկա երկու տարում ԳՄ աշխատանքների կազմակերպման նման դերաբաշխում կատարել եւ ԳՄ-ում երիտասարդ կադրերի ներառել»,-հայտարարեց Արսեն Համբարձումյանը:

Մեկնաբանելով մամուլում առկա տեղեկությունները, թե Աղվան Վարդանյանն, այնուամենայնիվ, պաշտոն կունենա, նա ասաց. «Հեշտությամբ եք մարդկանց պաշտոնի նշանակում, հետո ազատում: Կրկնում եմ՝ չկա նման օրակարգ»:

Արսեն Համբարձումյանի խոսքով՝ ՀՅԴ ԳՄ նոր կազմում Արմեն Ռուստամյանի եւ Աղվան Վարդանյանի չլինելը պայմանավորված չէ պաշտոններ ստանալու մասին խոսակցություններով: Հարցին՝ «գո՞հ եք նրանց աշխատանքից», Համբարձումյանը պատասխանեց. «Գնահատման նման չափորոշիչներ չկան, պետք չէ սա դժգոհության հետ կապել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031