Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կեմերովոյում առևտրի կենտրոնի ահաբեկչության վարկածը չի հաստատվում

Մարտ 28,2018 12:36

Ռուսաստանում չեն դադարում կրքերը «Զիմնյայա վիշնյա» առևտրի տանը տեղի ունեցած հրդեհի շուրջ, որին պաշտոնական տվյալներով զոհ է գնացել 64 մարդ: Մինչ Քննչական կոմիտեն հրաժարվում է նշել հրդեհի պատճառները, համացանցում տարբեր վարկածներ են պտտվում, ընդհուպ մինչև այն, որ կատարվածն ահաբեկչություն էր:

Այսպես, համացանցում տարածվել է մի հոլովակ, որում երևում է՝ ինչպես է մի երիտասարդ հրդեհից մի քանի վայրկյան առաջ բատուտի տակ ինչ-որ բան գցում:

Հնարավոր ահաբեկչի լուսանկարն արագ տարածվել է համացանցում, մարդիկ սկսել են վրեժ պահանջել: Բայց ավելի ուշ «հրկիզողը» ինքն է դուրս եկել ստվերից. պարզվել է, որ դա տեղի բնակիչ Ստանիսլավ Սոբոլյովն է: Կադրերում նա բարևում է կենտրոնի իր գործընկերներին, իսկ երբ հրդեհը բռնկվում է, սկսում է դուրս բերել այցելուներին:

«Բարև ձեզ: Համացանցում տարածվել է հոլովակ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհից 5 րոպե առաջ սև պայուսակով մի երիտասարդ մասին: Այո՛, դա ես եմ: Եվ, ո՛չ, ես հրկիզողը չեմ: Ես առևտրի կենտրոնի աշխատակից եմ, պայուսակով եկել էի մարզման, մտա, բարևեցի ընկերներից: Եթե դուք կասկածներ ունեք իմ մասնակցության վերաբերյալ, խնդրում եմ, գրեք անձնական նամակով: Հրդեհի ժամանակ ինչպես իմ գործընկերների մեծ մասը, ես օգնել եմ մանկական կենտրոնում գտնվողներին դուրս գալ»,- գրել է նա:

https://www.youtube.com/watch?v=9Lo2142nFS4

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031