Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Որոշ երկրներ հետաքրքրված են». փոխնախարարն այն մասին, թե երբ է ՀՀ-ն զենք վաճառելու այլ երկրներին

Մարտ 28,2018 12:12

Պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանն այսօր ՊՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ավելի վաղ արված հայտարարություններից մեկին, թե Հայաստանը պետք է կարողանա նաեւ ռազմական արտադրանք վաճառել այլ երկրների: «Գործարքների մասին չեմ տեղեկացնի, որովհետեւ թեման գաղտնի է, բայց մենք նոր ենք սկսում այդ աշխատանքը»,-հայտնեց Դավիթ Փախչանյանը:

Նա նկատեց, որ ռազմական տեխնիկայի շուկան բարդ է. «Այդ ոլորտ արագ մտնելն անհնար է: Փորձով պետք է համոզել, որ քո արտադրած տեխնիկան բավարարում է գնորդի պահանջներին»:

Փոխնախարարի խոսքով՝ որոշ երկրներ արդեն իսկ հետաքրքրված են հայկական արտադրությամբ. «Մենք էլ արտերկրյա ցուցահանդեսների ենք մասնակցելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031