Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթա Սիմոնյան. «Գուցե ես հայրենիքը լքելու համար ծանրակշիռ պատճառ չունեմ». «Ժողովուրդ»

Մարտ 28,2018 12:09

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանն է։

– Հայաստանին սպառնացող ի՞նչ խնդիրներ են Ձեզ մտահոգում՝ արտագաղթ, աղքատություն…

– Դրանք այնպիսի բաներ են, որ ո՞ւմ չի մտահոգի։ Ում որ չի մտահոգում, երեւի մեր երկրի մասին ո՛չ մտածում է, ո՛չ բան։ Իմ ընկերների, ծանոթների, բարեկամների կեսը, եթե ոչ ավելին, գտնվում են օտար երկրներում, թողել-գնացել են այստեղից։ Իրենք այն մի կաթիլ ջուրն էին, որ կաթում էին մեր ջրաղացին, հիմա, գուցե, Ամերիկայում, Ֆրանսիայում ալիքներ են դարձել։ Իհարկե, հպարտ եմ դրա համար, բայց պետք է տեղական ռեսուրսներն էլ պահել, պահպանել։ Ես չեմ էլ մեղադրում գնացողներին, եթե գնացել են, գնացել են ոչ լավ կյանքից։ Երկար տարիներ նույն վիճակն է։ Հույս ունենանք, որ լավ կլինի ամեն ինչ։

– Դուք էլ եք հնարավորություն ունեցել ապրել արտերկրում, բայց մնացել եք հայրենիքում…

– Ես շատ հանգիստ կարող էի լինել գնացողների թվում։ Երեւի իմ ճակատագիրն է այսպիսին, իմ բնավորությունն է այսպիսին, որ մնացել եմ։ Դեռ ինձ այստեղ լավ եմ զգում։ Գուցե ես հայրենիքը լքելու համար ծանրակշիռ պատճառ չունեմ։ Բայց կուզեմ վերադառնալու համար ծանրակշիռ պատճառն ունենան գնացողները։ Ես դժվար տեսնեմ նման բան, գուցե մեր երեխեքը տեսնեն:

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031