Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացի պաշտոնյան թեեւ անուղղակի, սակայն բաց տեքստով հասկացրել է, որ Հայաստանը դեռ իրավական երկիր չէ. «Ժողովուրդ»

Մարտ 28,2018 11:49

Հայաստանի իշխանությունները երեկ հերթական դիվանագիտական ապտակը ստացան։ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում խոսելով Եվրամիության հետ վիզաների ազատականացման մասին՝ ասել է, թե այդ հարցի շուրջ պայմանավորվելու առումով Հայաստանը ճիշտ ուղով է ընթանում։ Միաժամանակ նա հավելել է, որ եթե Հայաստանը շարունակի ընթանալ ճիշտ ուղով, ապա «օրը կգա, եւ վիզաները կազատականացվեն»։

Ասելբոռնը նաեւ մանրամասնել է, թե «ճիշտ ուղի» ասելով ի՞նչ նկատի ունի. Հայաստանը բավական ջանքեր է գործադրում իրավական երկիր դառնալու, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ «Իհարկե, դեռեւս պետք է ջանքեր գործադրվեն»,- հավելել է նա։

Փաստորեն, եվրոպացի պաշտոնյան թեեւ անուղղակի, սակայն բաց տեքստով հասկացրել է, որ Հայաստանը դեռ իրավական երկիր չէ եւ այդ ուղղությամբ դեռ շատ ջանք պետք է գործադրի։ Ընդ որում, նա խնդիրների թվում շեշտել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը՝ միաժամանակ հասկացնելով, որ մինչեւ հիմա Հայաստանի գործադրած քայլերը դեռ բավարար չեն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031