Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյան. «Լեզվատրամաբանական տեսակետից, եթե վերլուծեին, թե ինչ է ասել նախագահը, որ ես չեմ հավակնում…». «Հայկական ժամանակ»

Մարտ 28,2018 11:25

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, անկուսակցական, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի հետ։

– Պարոն Կոստանյան, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտի հետ կապված՝ խորհրդարանական ընդդիմությունը հղում է անում նրա 2014-ի ապրիլի 10-ի հայտարարությանը, որ չի հավակնում նախագահի եւ վարչապետի պաշտոններին։ Ընդդիմության կարծիքով՝ վերջին փոփոխությունները կառավարության կառուցվածքում արվել են հենց նրա վարչապետության համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Հիմա ձեր հարցն այնպիսին է, որ եթե ինքը նման հայտարարություն արեց՝ հնարավո՞ր է, որ ինքը դառնա վարչապետ։ Իհարկե, որովհետեւ չեմ հավակնել եւ չեմ հավակնում դառնալ ինչ-որ պաշտոնյա եւ դառնալ այդ պաշտոնյան, մեկը մյուսին բացարձակ չի հակասում։ Ավելին՝ այս դեպքում լրացնում են միմյանց։ Ինչու՞։ Նախագահը շատ պարզ հայտարարեց, որ չի հավակնում վարչապետ դառնալուն, միանշանակ ինքը հիմա էլ չի հավակնում, բայց կարո՞ղ է դառնալ վարչապետ, այո՛ կարող է եւ պետք է դառնա։ Իմ անձնական կարծիքով՝ դա նաեւ անհրաժեշտություն է։

Հավակնել ենթադրում է, որ ցանկանաս եւ այդ ցանկությունը իրագործելուն ուղղված գործողություններ կատարես, եւ նախագահն ասաց, որ ինքը չի հավակնում։ Ես միանշանակ եմ ասում, որ չեմ հավակնել դառնալ գյխավոր դատախազ եւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ։ Հավակնելը դա ցանկության իրականացմանն ուղղված գործողություն է, եւ ես երբեւէ որեւէ բան չեմ արել, որ դառնամ պետաիրավական հանձնաժողովի նախագահ։

Ես վստահ եմ, որ նույնն էլ Սերժ Սարգսյանի դեպքում է, ինքը չի հավակնել լինել վարչապետ եւ վստահեցնում եմ, որ հիմա էլ չի հավակնում դառնալ վարչապետ։ Նա կարո՞ղ է դառնալ վարչապետ։ Իմ խորին համոզմամբ՝ դա անխուսափելի է տվյալ իրադրության պայմաններում։

Բնականաբար, անփոխարինելի մարդիկ չեն լինում եւ չկան, բայց կա հստակ իրավիճակ, երբ որ այդ մարդու փոխարեն լինի այլ մարդ, իրավիճակը տրամագծորեն շատ վատ կարող է լինել։ Մենք չենք խոսում ընդհանրապես անփոխարինելի մարդ լինել- չլինելու մասին, բայց կարող է լինել մարդ, որ տվյալ իրավիճակում անփոխարինելի է։

Մենք չենք խոսում, որ որեւէ մեկը չի կարող այդ պաշտոնը երբեւէ զբաղեցնել, շատ մարդիկ կան, բայց այս պահի դրությամբ կա իրավիճակի այնպիսի դասավորվածություն, թե՛ աշխարհաքաղաքական տեսակետից, թե միջազգային ու ներքաղաքական տեսակետներից, որ կա անխուսափելի իրավիճակ։

Չափազանց արհեստածին է քննարկման առարկա դարձնել, որ նախագահն ասաց՝ չեմ հավակնում եւ կարող է դառնալ վարչապետ։ Չեմ կարծում, որ դրա վրա կարելի էր այսքան մեծ ռեսուրսներ ծախսել։ Լեզվատրամաբանական տեսակետից, եթե վերլուծեին, թե ինչ է ասել նախագահը, որ ես չեմ հավակնում, ես ձեզ վստահեցնում եմ, որ այս խոսակցության թեման ընդհանրապես էլ չէր լինի:

Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031