Այդ նախաձեռնության կամ ճակատի կազմում հավաքվել են ազդեցություն չունեցող, կարելի է ասել՝ թոշակային տարիքի ու հոգեվիճակի հասած գործիչներ, որոնք սկզբունքորեն հիշյալ նախաձեռնությունը դիտում են որպես իրենց հնարավորությունների իրացման միջոց:
Այստեղ են նաեւ զինված խմբի բացահայտ աջակցությամբ, նրանց ամեն մի գործողություն ու արարք արդարացնող, անգամ կուրորեն հետեւելու պատրաստ անձինք:
Այս նախաձեռնության մեջ են նաեւ ավելի երիտասարդ տարիքի ներկայացուցիչներ, այսպես ասենք՝ առավել արմատական տրամադրված ակտիվիստական «ճակատից»:
Հիմա, իհարկե, նրանք հայտարարում են, թե խաղաղ միջոցներով պայքարի դիրքերում են, այսինքն՝ խաղաղ ցույցեր, երթեր եւ բողոքի ակցիաներ են մտադիր անցկացնել: Դա այնքան էլ համոզիչ չի հնչում:
Ավելի ճիշտ՝ ընդհանրապես համոզիչ չի հնչում, քանզի նույն այդ շրջանակների ներկայացուցիչները ոչ միայն ոգեւորությամբ էին արձագանքել ու նաեւ՝ արձագանքում ամբաստանյալի աթոռին հայտնված «ծռականների»՝ զինված պայքարի, երկրի ներսում բռնությամբ հարցեր լուծելու մասին կոչերին, այլեւ համակիրներից ոմանք դա ընկալում են որպես գրեթե հրահանգ:
Ասել կուզի՝ «Հանուն Հայաստան պետության ճակատ» անվամբ հանդես եկող «հիմնադիր խորհրդարանանման» հերթական նախաձեռնության գոնե առանձին ներկայացուցիչներից սպասելի է ամեն մի անպատասխանատու գործողություն կամ հայտարարություն ու վարմունք: Ըստ այդմ՝ բռնության հակված չլինելու նրանց հայտարարությունները հազիվ թե կարող են արժանահավատ համարվել:
Ա. Հակոբյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում