Մարտի 28-ին, ժամը 02:09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է 1980 թ. ծնված Ա. Ե.-ի ինքնասպանության փորձը:
ՀՀ ԱԻՆ