Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թելադրություն՝ մի մատ խորքից

Մարտ 28,2018 13:00

Ինչ է կատարվում, երբ օտարաբանությունները օգտագործվում են մեր բանավոր խոսքում եւ ինչն է հատկապես դրան նպաստում։ Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Նարինե Ներսիսյանի կարծիքով՝ քերականական օտարաբանություններն ազդում են ազգի մտածողության վրա, իսկ դրան նպաստող գործոններն են օտարամոլությունը, լեզվական կիսագրագիտությունը եւ այլն։

Այն օրվանից, ինչ համացանցը մուտք գործեց հասարակական գիտակցության մեջ, մարդիկ սկսեցին աղավաղել հայերենի ուղղագրությունը՝ սոցիալական ցանցերում օգտագործելով լատինատառ գրությունը։ Օրինակ՝ ձուկը-dzuk, ջուրը-djur եւ այլն։

Մի խումբ երիտասարդներ ընկերական շփումների ընթացքում հասկացան, որ առօրյա խոսքում օտարաբանությունները շատ են, գրական խոսքը գրեթե բացակայում է։ Այս խնդրով մտահոգված՝ նրանք որոշեցին սեփական ջանքերով ստեղծել մի նախագիծ, ինչը նպատակ կունենա հայոց լեզվի միջոցով ուշադրություն դարձնել գրավոր եւ բանավոր խոսքին։

Առաջին քայլը համահայկական թելադրությունն էր, որն անցկացվեց Ռուսաստանի եւ Հայաստանի հայության շրջանում։ «Թելադրություն» նախագծի նպատակների ու ծրագրերի մասին մեզ հետ զրուցեց նախագծի կազմակերպիչներից Հայկ Դավեյանը. «Նախագիծը նպատակ ունի գրագիտությունը, գրագետ խոսելը, գրելը տարածել, որպեսզի մարդիկ ավելի շատ ուշադրություն դարձնեն դրա վրա։ Տրանսլիտի խնդիրը գալիս է դպրոցից, այդ պատճառով նախագծում ընդգրկված են 10-65 տարեկան անձինք՝ անկախ կրթությունից եւ մասնագիտությունից»։

Տեղեկացնենք, որ համահայկական թելադրությունը մարտի 17-ին անցկացվել է Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցում, իսկ մարտի 18-ին՝ Երեւանում եւ Դիլիջանում։ Ինչու են հայտնիները հանդես եկել որպես թելադրողներ՝ Հայկ Դավեյանը պատասխանեց. «Հայերենը դա միայն հայի ու հայերեն խոսելու լեզուն չէ: Կան մարդիկ, որ օգտագործում են հայերենը, իսկ քանի որ սա պիլոտային նախագիծ է, մենք փորձել ենք հնարավորինս հայտնի մարդկանց ներգրավել, որպեսզի ռեզոնանս լինի»:

Ինչպես նշեցինք, համահայկական թելադրությանը մասնակցության հայտ էին ներկայացրել 10-64 տարեկանները՝ անկախ մասնագիտությունից։ «Առավոտը» զրուցեց ծրագրի ամենամեծ մասնակիցներից 64-ամյա Կարինե Մարկոսյանի հետ. «Ծրագրի մասին տեղեկացել եմ Ֆեյսբուքից։ Ուզում եմ իմանալ՝ որքանով եմ արդի հայերենին տիրապետում եւ համարում եմ, որ սա մի միջոցառում է, որը կարող է իսկապես մեր մեջ կարեւորել հայոց լեզվի իմացությունը, որ մեր մատաղ սերունդներն էլ դա կարեւորեն եւ ավելի շատ ուշադրություն դարձնեն դրան»։

Ամենափոքր մասնակիցների թվում է Հայկ Դավեյանի 11-ամյա եղբայրը՝ Հակոբ Դավեյանը։ Նրա կարծիքով՝ սա շատ լավ հնարավորություն է՝ ստուգելու իր գիտելիքների իմացությունը, նպաստելու գրական խոսքի զարգացմանը հայության շրջանում։ «Հուսով եմ՝ սա շարունակական կլինի եւ իմ տարեկիցները եւս կմասնակցեն առաջիկա ծրագրերին»:

ԱՆՈՒՇԻԿ ՅՈԼՉԻՆՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի
2-րդ կուրսի ուսանողուհի

«Առավոտ»

27.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031