Բեռլինում այսօր ավարտվեց հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերներ:
Եզրափակիչ տուրում ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին եւ ինը միավորով պայքարն ավարտեց միանձնյա առաջատարի դերում՝ նվաճելով աշնանը շախմատային թագը վիճարկել գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոի հետ եւ 4,5 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ