Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«2018-2024 թթ. ՀՀ-ն կընդլայնի ռազմավարական հարաբերությունները ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ». ՊՆ փաստաթուղթ

Մարտ 27,2018 21:38

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ զինված ուժերի 2018-24թթ. արդիականացման ծրագրում (որն օրերս հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարությունը) նախանշված են 2018-2024թթ. համար կանխատեսելի որոշ իրողություններ, որոնք բխում են ՀՀ անվտանգային միջավայրի առանձնահատկութ­յուններից և ռազմական սպառնալիքների բնույթից: Փաստաթղթում նաեւ գրված է, որ հաշվի առնելով այդ իրողությունները և դրանց զարգացման միտումները՝ 2018-2024թթ. ժամանակահատվածում ՀՀ-ն

-կշարունակի պահել և զարգացնել զորակոչային և պայմանագրային համալրմամբ զինված ուժեր՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիական միջոցների կիրառմամբ հնարավորինս մեծ ռազմական արդյունավետության միջոցով ապահովելով պաշտպանու­նակության ցանկալի մակարդակը,

-կընդլայնի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստա­նի Դաշնության հետ և ՀԱՊԿ շրջանակներում՝ այն դիտելով որպես ազգային անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ և շահագրգիռ մասնակցություն ունենալով ՀԱՊԿ-ի հետագա ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին,

-կզարգացնի անվտանգության ոլորտում գործընկերային հարաբերությունները ԱՄՆ-ի, Չինաստանի, եվրոպական և այլ երկրների հետ, ինչպես նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի և մյուս միջազգային կազմակերպությունների շրջանակներում,

-կշարունակի գործընկեր հարևան երկրների հետ հավասարակշռված բարի­դրացիական հարաբերությունների զարգացման քաղաքականությունը, ներառյալ՝ տարանցման ուղիների բազմազանեցման, դրանց անխափան գործունեության ուղղութ­յամբ: Հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բացակա­յությունը՝ տրանսպորտային ուղիների շրջափակումը կպահպանվի,

-կզարգացնի նոր տեխնոլոգիաների վրա հիմնված գիտատար տնտեսական ճյուղեր և պաշտպանական ծախսերին կհատկացնի ՀՆԱ-ի ոչ պակաս, քան 4%-ը,

-առաջընթաց կունենա ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ, կբարելավի սոցիալական և ժողովրդագրական իրավիճակը,

-միջոցներ կձեռնարկի զինված ուժերում ծառայության տեսակների ընդլայնման, զինվորական ծառայության նկատմամբ սոցիալական ու մասնագիտական գրավչության, կոռուպցիայի դեմ պայքարի և հանրային վստահության բարձրացման, կադրային և մասնագիտական առաջխաղացման արդարության սկզբունքների վերարժևորման հարցերում,

-կիրականացնի մարտական պատրաստականության հետևողական բարձրաց­ման, ռազմական կրթության և գիտության արդյունավետ ներուժի ձևավորման, ժա­մանակակից տեխնիկայի ու սպառազինության տեսակների արհեստավարժ կիրառ­մանն ուղղված նպատակային քաղաքականություն:

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031