Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է ավելի քան 12 հազար եվրո վճարել Վարդան Թեյմուրազյանին

Մարտ 27,2018 17:58

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է «Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի» գործով հայցը՝ Հայաստանին պարտավորեցնելով մոտ 12 200 եվրո վճարել հայցվոր Վարդան Թեյմուրազյանին:

Թեյմուրազյանի դեմ քրեական գործը հարուցվել էր 2005թ.՝ Ճանապարհային ոստիկանության երկու աշխատակցի վրա հարձակում գործելու մեղադրանքով: Նրան երկու ամսով կալանավորել էին, հետո արդարացրել, քանի որ պարզվել էր, որ ինքն է բռնության ենթարկվել ոստիկանության կողմից:

Թեյմուրազյանը պատասխան հայց էր ներկայացրել իրեն ծեծի ենթարկած ոստիկանների դեմ, սակայն հայցը մերժվել էր, որից հետո նա դիմել էր ՄԻԵԴ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031