Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը պահանջել է ներկայացնել դատավորի՝ Անդրիաս Ղուկասյանին տված հարցի ձայնագրությունը

Մարտ 27,2018 17:54

2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով դիմումին օրերս արձագանքել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ պահանջելով ներկայացնել նիստերից մեկի ձայնագրությունը:

Aravot.am-ին Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը (լուսանկարում) հայտնեց. «Դիմումում մենք փաստել էինք, որ Անդրիաս Ղուկասյանին առանց հիմքերի՝ կալանքի տակ են պահել: Նշել էինք, որ կալանքը քաղաքական դրդապատճառներ ունի»:

Կարեն Մեժլումյանը հավելեց՝ դա փաստում է այն, որ դատավոր Մելիք Սարգսյանը մոտ մեկ տարի առաջ կալանքի որոշում կայացնելիս Ղուկասյանին հարցրել էր՝ ազատ արձակվելու դեպքում շարունակելո՞ւ է իր ընդդիմադիր գործունեությունը: Ղուկասյանն էլ, պաշտպանի փոխանցմամբ, պատասխանել էր՝ «այո, բայց իմ ընդդիմադիր գործունեությունը բռնություններ եւ անկարգություններ հրահրելու հետ ոչ մի կապ չունի»:

Մեժլումյանի խոսքով. «Դատարանը, սակայն, կալանքի որոշման մեջ գրել էր՝ «Ղուկասյանը նշեց, որ ազատ արձակվելու դեպքում շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը»: Սա խոսում է քաղաքական ենթատեքստի մասին: Այժմ ՄԻԵԴ-ն այդ նիստի ձայնագրությունն է պահանջել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031