Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում համազգային սուգ է հայտարարվել

Մարտ 27,2018 17:50

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 28-ը երկրում համազգային սուգ է հայտարարել՝ կապված Կեմերովո քաղաքում «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պաշտոնական տվյալներով՝ հրդեհի զոհ է դարձել 64 մարդ, մեծ մասը՝ երեխաներ: Տեղի բնակիչներից շատերը կասկածի տակ են դնում պաշտոնական տվյալները և փորձում են սեփական ուժերով հաշվել զոհերի թիվը:

Այսօր առավոտյան Կեմերովոյի մարզային վարչության շենքի մոտ տարերային ցույց էր սկսվել, որի մասնակիցները կարողացան համոզել տեղական իշխանություններին իրենց թույլ տալ մտնել դիահերձարան:

Վաղ առավոտյան Կեմերովո էր ժամանել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն այնտեղ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հրդեհը համարել է փնթիության և անփութության հետևանք:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031