Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում վատ վերաբերմունքի, այդ թվում՝ բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ում նկատմամբ է կատարվել և որտեղ:
Հաշվի առնելով, որ Ասյա Խաչատրյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նրա վերաբերյալ հարցով մշտական կապի մեջ է Արցախի իր գործընկերոջ հետ:
Կարևոր ենք համարում Ռուբեն Մելիքյանի կողմից քննարկման ընթացակարգի նախաձեռնումը և ուշադրությամբ հետևում ենք գործընթացին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին այս հարցի առնչությամբ որևէ բողոք կամ դիմում չի հասցեագրվել:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան