Լրահոս
Օրվա լրահոսը

«Համեմատում ենք, հասկանում ենք, որ վտանգը ավելի շատ փողոցներում է, քան թե սահմանում». Վաղարշակ Հարությունյան

Մարտ 27,2018 17:11

Aravot.am-ը ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին հարցրեց՝ մենք գրեթե ամեն օր սահմանի վրա զոհեր ենք ունենում, արդյոք Ադրբեջանը այսպես մեզ չի՞ մաշեցնում եւ մաշեցնելու ռազմավարությամբ չի՞ գնում հարցի լուծմանը:

Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ: Բանակում հակառակորդի կրակի արդյունքում մենք կորցնում ենք 25-30 հոգի, Ադրբեջանը՝ ավելի շատ: Մեր փողոցներում ավտովթարներից տարեկան զոհվում է 300 հոգի, ինքնասպանություն են իրականացնում մոտ 200 հոգի, այնպես որ, Ադրբեջանն այդ նպատակին չի հասնում, որովհետեւ մեր բանակը շատ թե քիչ գործում է, կորուստները մինիմալ են եւ պետք է գիտակցենք, որ իրենք զոհվում են՝ ապահովելով մեր պետությունների անվտանգությունը, իմաստավոր զոհեր են: Իսկ նրանք, որ փողոցում զոհվում են, անիմաստ զոհեր են: Երբ մենք համեմատում ենք, հասկանում ենք, որ վտանգը ավելի շատ փողոցներում է, քան թե սահմանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շուշան says:

    էտ դեպքում Հայաստանի ամբողջ բնակչությանը ուղարկիր սահման, մի գուցե բախտավոր լինեն չզոհվեն, թե չէ Հայաստանում ավելի շատ են մահացության դեպքերը, և ըստ ձեր ասելով մարդիկ անիմաստ մեռնում գնում են, իսկ միյուս դեպքում գոնե հերոսներ կլինեն, որպեսզի ձեր նման անարժանները ապահով ու պաշտպանված լինեն… եվ, առաջինը դուք ձեր գերդաստանով կգնաք սաման, գուցե հերոսների շարքում լինեք….
    Մարդկային խիղճը, տրամաբանությունը ցնդու՞մ է մեր պետությունում…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031