Լրահոս
Օրվա լրահոսը

«Սփյուռքն ու Հայաստանը պետք է միասնական լինեն, որ մեր երազած Հայաստանը ունենանք». Կարո Դերձակյան

Մարտ 27,2018 16:36

Մարտի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ բարերար, բժիշկ, ուրոլոգ Կարո Դերձակյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սփյուռքահայ բժշկի անգնահատելի ներդրումը անկախ Հայաստանի բժշկության, հատկապես ուրոլոգիայի զարգացման գործում: Նախարարը դրվատանքի խոսքեր ասաց Կարո Դերձակյանի և նրա կնոջ՝ Սիլվիի Կալիֆորնիայի հայ համայնքում ծավալած ազգանվեր գործունեության մասին, ովքեր ջանք չեն խնայում համայնքը ավելի ամրապնդելու, հզորացնելու և համախմբելու համար:

Կարո Դերձակյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավելեց. «Շնորհակալ ենք ձեր աշխատանքի համար: Նախարարության ստեղծումից հետո գիտենք, որ Հայաստանում գործընկեր ունենք: Եթե յուրաքանչյուրս մի փոքր բան անենք Հայաստանի համար, երկիրը կարող ենք դրախտի վերածել: Մեր գործակցությունը հզորանում և զարգանում է և ես ամեն անգամ Հայաստան գալով՝ տեսնում եմ այդ առաջընթացը: Սփյուռքն ու Հայաստանը պետք է միասնական լինեն, որ մեր երազած Հայաստանը ունենանք»:

Կարո Դերձակյանը մասնավոր կլինիկա ունի Կալիֆորնիայի Սանտանա քաղաքում և վաղուց համագործակցում է հայաստանցի ուռոլոգների հետ եւ աջակցություն է ցուցաբերում նրանց: Նրա միջնորդության շնորհիվ Հայաստանը առաջնակարգ լազերային սարքավորումներ է ստացել:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031