Սույն թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են` Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնները, Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության, Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի, Գ.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների, Մոլեկուլային կենսաբանության, Լ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտները:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են` 8 ակադեմիկոս, 11 թղթակից անդամ, 27 արտասահմանյան անդամ, 12 պատվավոր դոկտոր:
Բաժանմունքի գիտահետազոտական կազմակերպությունները տպագրել են 379 հոդված, այդ թվում` 196-ը արտասահմանյան ամսագրերում, 151 թեզիս, այդ թվում 81-ը` արտասահմանյան գիտաժողովների նյութերում, 4 մենագրություն, 4 ուսումնական ձեռնարկ, ստացել են 3 արտոնագիր:
Անցկացվել է հանրապետական և միջազգային 15 միջոցառում:
Ժողովի ընթացքում 2017թ-ի գիտական և գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը:
Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝
-«Խխունջային ներպատվաստման ժամանակակից հեռանկարները», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Գեորգի Տավարտկիլաձե (Վրաստան)
-«Տեղեկատվական-հեռահաղորդական տեխնոլոգիաների դերը բժշկահասարակական օգնության որակի բարելավման գործում», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հովհաննես Սարուխանյան (ՌԴ)
-«Բնական թույների կենսաբանական էֆեկտները և կիրառությունը», զեկուցող՝ կենսաբանական գիտությունների դոկտոր Ն. Այվազյան
-«Բնական միացությունները որպես դեղամիջոց խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի դեմ պայքարում», զեկուցող՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Հ. Զաքարյան
«Հեռազննման տեխնոլոգիաների դերը լեռնային էկոհամակարգերի տարածաժամանակային հետազոտություններում՝ կլիմայի փոփոխության համատեքստում», զեկուցող` աշխարհագրական գիտությունների թեկնածու Վ. Մուրադյան:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն