Սույն թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:
ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են՝ Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ՀՀ ԳԱԱ 14 ակադեմիկոս, 9 թղթակից անդամ, 28 արտասահմանյան անդամ, 5 պատվավոր դոկտոր:
2017թ-ին բաժանմունքի գիտաշխատողները տպագրել են 2 մենագրություն, որոնցից 2-ը` արտերկրում, միջազգային 2 գիտաժողովների ժողովածու, 3 ուսումնական ձեռնարկ, 226 հոդված, որոնցից 91-ը` արտերկրում:
Բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են 2 միջազգային գիտաժողով:
Հրատարակվել են` «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մաթեմատիկա» (4 համար), «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա» (4 համար) հանդեսները, «Հայկական մաթեմատիկական հանդես» էլեկտրոնային ամսագիրը (2 համար), Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական աշխատությունների ժողովածուն` «Կիբերնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական հարցեր» (2 համար):
Ժողովի ընթացքում 2017թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը: Այնուհետև ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝
· «Ֆուրյեի շարքերի ուժեղ գումարման խնդրի մասին», զեկուցող` Ֆ.-մ. գ.դ. Գ.Ա. Կարագուլյան·
«Ֆիզիկական և/կամ կառուցվածքային անհամասեռություններով էլեկտրաառաձգական ալիքատարներ», զեկուցող` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա.Ս.Ավետիսյան·
«Դինամիկ կայուն կոոպերացիա» զեկուցող`ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Լեոն Պետրոսյան (ՌԴ) ·
«Ազատ եզրով խնդիրներ, ակնարկ» զեկուցող`ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հենրիկ Շահղուլյան (Շվեդիա)·
« Ամպային հաշվարկների հնարավորությունները և մարտահրավերները» զեկուցող`տ.գ.թ Հ.Վ. Ասցատրյան· «Ադապտիվ սպեկտրոէլիպսոմետրիկ տեխնոլոգիա ջրային էկոհամակարգերի ախտորոշման համար» զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ֆերդինանդ Մկրտչյան (ՌԴ):
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն