Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2017թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Մարտ 27,2018 15:41

Սույն թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են` Պատմության, Մ.Քոթանյանի անվան տնտեսա­գի­­­տության, Փիլի­սոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի, Մանուկ Աբեղ­­յանի անվան գրականության, Արևելագիտության, Հնագիտության և ազգա­գրության, Ար­­­­­վես­տի ինստի­տուտները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Շիրա­կի հա­յա­գի­տա­կան հետազոտությունների կենտրոնը, «Հայկա­կան հանրագիտարան» հրատարակչությունը: Բաժանմուն­քի կազմում գործում է Հայագիտական ուսումնասի­րությունները ֆինանսա­վորող համահայ­կական հիմնադրամը:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոս և 18 թղթակից անդամ:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

2017 թ. բաժանմունքի հիմնարկների կողմից հրատարակվել է 101 գիրք, այդ թվում` 8-ը արտասահմանում, 12 դասագիրք և ձեռնարկ, այդ թվում` 2-ը արտասահմանում, 1056 հոդված, այդ թվում` 230-ը արտասահմանում:

2017 թ. հրատարակվել են «Պատմաբանասիրական հանդեսի», «Բանբեր հայագիտութ­յան» հան­դեսի և «Լրաբերի» 3-ական հա­մարներ, թողարկվել է «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլերեն հանդեսի 2 համար, «Լեզու և լեզվաբանություն» հանդեսի 2 համար, «Կանթեղ»-ի 4 համար, «Ցեղասպանագիտական հանդեսի» 1 համար:

Բաժանմունքի հիմնարկները կազմակերպել են 45 գիտական միջոցառում, այդ թվում` միջազգային 9 գիտաժողով և 2 կլոր սեղան:

Ժողովի ընթացքում 2017թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝ –«Հայոց նորօրյա պետականության վերականգնման պատմական խորհուրդը», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Մելքոնյան

-«Արցախյան հիմնախնդիրը. պատմությունը, պայքարի նոր շրջափուլը և հիմնախնդրի լուծման ուղիները», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Մանասյան

-«Առաջին երկրագործներից մինչև պետականություն (նոր տվյալներ, նոր մոտեցումներ, նոր հայեցակարգեր)», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պ. Ավետիսյան

-«Թվային տնտեսության իրավական մարտահրավերները», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Գարեգին Թոսունյան

-«Քեմալական Թուրքիոյ ցեղասպան քաղաքականութիւնը Հայոց նկատմամբ (1919-1942թթ.)», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Զաւեն Մսըրլեան (Լիբանան):

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվականվերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031