Երեւանում գործող ջրագնդակի երկու ակումբների մինչեւ 14 տարեկան 13 պատանի ջրագնդորդներ մեկշաբաթյա հավաք են անցկացնում Իջեւանի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում:
Մարզիչ Գուրգեն Հակոբյանի խոսքով, երեխաներն այստեղ են դպրոցական գարնանային արձակուրդի օրերին առօրյա մարզումային գրաֆիկից հետ չընկնելու նպատակով: «Առաջիկա մեկ ամսում այս տարիքային խմբի ջրագնդորդների համար նախատեսված մրցումներ չկան: Բայց քանի որ Իջեւանի այս մարզահամալիրում կան մարզվելու եւ հանգստանալու հարմարավետ եւ մատչելի պայմաններ, որոշեցինք օգտվել հնարավորությունից: Կարծում եմ, որ այս մարզահամալիրը կարող է նախապատրաստվելու լավագույն վայր դառնալ նաեւ այլ մարզաձեւերի պատանեկան թիմերի համար», – ասաց մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ