Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի սուպերմարկետում հավկիթների գները «կլոր չեն»

Մարտ 27,2018 15:27

Լուսանկարն արվել է Իջեւան քաղաքի Անկախության փողոցում գործող «Բազե» սուպերմարկետում: «Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրած տարբեր չափի հավկիթները այնտեղ վաճառվում են տարբեր գներով` 44, 48, 53 եւ 56 դրամով:

Իջեւանցի գնորդներն ասացին, որ ոչ կլոր գները իրենց տնտեսապես վնաս են : Օրինակ, գնորդը 48 դրամանոց 2 հատ հավկիթ է գնում, ինչպե՞ս է կատարվում մանրի վճարումը, եթե ներկայումս շրջանառության մեջ գտնվող ամենափոքր դրամական միավորը 10 դրամն է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031