Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ից հիմնադրամ «զանգերը շատացել են»

Մարտ 27,2018 15:25

Aravot.am-ն այսօր Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանից հետաքրքրվեց, թե Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը ստորագրելուց ի վեր, որքանո՞վ են եվրամիության ընկերությունները հետաքրքրված հայաստանյան շուկայով: Պարոն Ավակ Ավակյանը վստահեցրեց, որ Եվրամիության ընկերությունների կողմից հետաքրքրությունը «միանշանակ բարձրացել է, զանգերի քանակը շատացել է», բայց որպեսզի դրանք պայմանագրային տեսք ստանան օրենսդրական փոփոխությունները պետք է տեղի ունենան. «Քաղաքական դաշտը միշտ տնտեսականից մեկ քայլ առաջ է, եւ այդպես էլ պետք է լինի, դա նորմալ է, քաղաքականը ստեղծում է այն հովանոցը, որի տակ տնտեսական դաշտը կարողանում է աշխատել: Քաղաքական հովանոցը տրված է,դրա հիման վրա էլ հիմի օրենսդրական որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, այդ օրենսդրական փոփոխություններից սպասելիքները շատ են ներդրողների կողմից»:
Մանրամասները՝ տեսանյութում

Այսօր ՀԶՀ-ի պատասխանատուները ներկայացրին հիմնադրամի նոր անունն ու կորպորատիվ ոճը. այսուհետեւ Հայաստանի զարգացման հիմնադրամը հանդես կգա «Բիզնես Արմենիա» անունով:

Հիմնադրամի տնօրենը ներկայացրեց 2018 թվականի գործունեության ծրագիրը, ամփոփեց նաեւ նախորդ տարվա արդյունքները: Արմեն Ավակ Ավակյանն ասաց, որ հիմնադրամի աջակցությամբ 16.3 միլիոն դոլարի արտահանում եւ 46.8 միլիոն դոլարի ներդրումներ պետք է ապահովվեն: Նախորդ տարի հիմնադրամի աջակցությամբ հայաստանյան 75 ընկերություն մասնակցել է 11 միջազգային ցուցահանդեսի, ինչի արդյունքում կնքվել են 5 միլիարդ 391 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր, ինչը նախորդ տարվա ցուցանիշից կրկնակի ավել է: Նախորդ տարվա ընթացքում նաեւ մեր երկրում 15.5 միլիոն դոլարի ներդրումային հուշագրեր են կնքվել եւս 3 միլիոն դոլարի վերաներդրում է կատարվել:

Հարցին, թե օտարերկրյա ներդրողները հիմնականում ո՞ր ոլորտներով են հետաքրքրված, պարոն Ավակ Ավակյանը պատասխանեց, որ բացի դասական հանքարդյունաբերությունից եւ էներգետիկայի ոլորտներից ներդրողները նաեւ հետաքրքրված են թեթեւ եւ ծանր արդյունաբերությամբ. «Թեթեւ արդյունաբերությունը հիմնականում տեքստիլ, ոսկեգործություն, ծանր արդյունաբերության պարագայում էլ՝ Արաբական երկրները դեպի ռուսական շուկա եւ հակառակը Ռուսաստանից դեպի արաբական կամ եվրոպական շուկա գնացող: Շատ ակտիվ է Պարսկաստանի սահմանին ազատ տնտեսական գոտին»:

Aravot.am-ը նաեւ հարցրեց, թե օտարերկրյա ներդրողներն ինչ խնդիրներ են բարձրացնում իրենց բիզնես-գործունեության ընթացքում:
Ի պատասխան Արմեն Ավակ Ավակյանն ասաց, որ հիմնական խնդիրը խաղի օրենքները չճանաչելն է:

Հիմնադրամի տնօրենի խոսքի մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031