Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ-ի քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2017թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Մարտ 27,2018 15:13

Սույն թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են` Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, Մ.Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի, Երկրաբանական գիտությունների, Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստի­տուտները:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ԳԱԱ 9 ակադեմիկոս, 6 թղթակից անդամ և 21 արտասահմանյան անդամ:

2017 թվականին բաժանմունքի ինստիտուտների կողմից տպագրվել է 385 հոդված, այդ թվում 175-ը` արտասահմանյան ամսագրերում, 70 թեզիս, այդ թվում 38-ը` արտասահմանյան գիտաժողովների նյութերում, 7 մենագրություն, այդ թվում 4-ը` արտասահմանում: Ստացվել է 3 արտոնագիր:

Անցկացվել է 4 միջազգային գիտաժողով:

Ժողովի ընթացքում 2017թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը: Այնուհետև ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

1.«Հետազոտություններ 2-հետերիլպիրոլիդինների քիմիական փոխարկումների և հատկությունների ուսումնասիրման բնագավառում», զեկուցող՝ ք.գ.թ. Ս. Պ. Գասպարյան

2.«Ջրամբարների անվտանգ շահագործման և սողանքային երևույթների ուսումնասիրվածության հիմնահարցերը ՀՀ-ում», զեկուցող՝ ե.գ.թ. Ջ.Կ. Կարապետյան, ե.գ.դ. Ռ.Ս. Մինասյան

3.«Զոլ-ժել սինթեզի եղանակով ջերմակայուն օքսիդային կերամիկայի ստացումը», զեկուցող՝ ք.գ.թ. Ա. Կ.Կոստանյան:

 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031