Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը գործող օրենսդրությունից մեկ քայլ առաջ է

Մարտ 27,2018 14:39

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը գործող օրենսդրությունից մեկ քայլ առաջ է. լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասում է
ԵՊՀ գիտքարտուղար Մենուա Սողոմոնյանը: Թեև ընդգծում է օրինագծի կարևորությունը, բայց նկատում է, որ կան թերություններ և դժգոհություններ:

«Օրինագծի շուրջ դժգոհությունները անձնական դեպքերի հետ կարող են ծավալված լինել։ Դժգոհություններ կան, որոնք ես նույնպես կիսում եմ, մասնավորապես՝ կենսաթոշակային տարիքի մարդկանց թույլ չտալ պրոֆեսորադասախոսական համակազմի մրցութային ընտրության մասնակցելը ինքս ճիշտ չեմ համարում» նշում է Սողոմոնյանը:

Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այն ելույթից հետո, երբ Երևանի պետական համալսարանում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի պատրաստվում լքել ԵՊՀ-ում իր պաշտոնը և շախմատի ֆեդերացիան, աղավաղվեց «Բարձրագույն կրթության մասին» օրենքը:

«Անցած տարի, երբ օրենքի նախագիծը քննարկում էինք, այն ժամանակ կարելի էր ասել, որ սա մեկ քայլ առաջ էր։ Ազատությունների և ինքնավարության առումով չէինք հասկանում, թե պետությունը, որտեղ է մեզ «գցում», որովհետև շատ ազատություններ էր տրված բուհերին: Դեկտեմբերի 25-ին հայտնի ելույթից հետո Սերժ Սարգսյանի օրենքը սկսեց աղավաղվել, և այդ ազատությունների առումով ունեցանք մեծ խնդիրներ»-ավելացնում է Ա. Հարությունյանը:

Ավագանու անդամն ասում է, որ Արդարադատության նախարարությունը առաջարկում է փոփոխություն, որտեղ մայր բուհ-ին տալիս են հատուկ կարգավիճակ: Այսինքն՝ ԵՊՀ-ի կառավարման խորհրդի ձևավորման կարգը այսուհետ պետք է որոշի կառավարությունը:

«Նախկին կարգով, պետական պաշտոն զբաղեցնողը չէր կարող պաշտոն զբաղեցնել բուհերի խորհուրդներում: Եվ որպեսզի Սերժ Սարգսյանին նման հնարավորություն տան, կառավարությունը այսուհետ պետք է որոշեր այդ փոփոխությունը»:

Ա.Հարությունյանն առաջարկել է բուհերում հանել կուսակցական գործունեության արգելքի կետը, քանի որ Հանրապետական կուսակցությունը բոլոր տեղերում ներկայացված է: Ըստ նրա՝ այս արգելքը վերաբերվում է բոլոր կուսակցություններին, բացի Հանրապետական կուսակցությունից:

«Նրանք ինչ արեցին, այդ կետը թողեցին, բայց ուսանողական խորհուրդների ձևավորման սկզբունքների մեջ նշված կուսակցական գործունեության արգելքը Կարեն Ավագյանի և իրենց հանձնաժողովի առաջարկով ՝ հանվեց»,-նշում է նա:

Նրա համոզմամբ՝ «Բարձրագույն կրթության մասին» օրենքը հարմարեցված է Սերժ Սարգսյանի համար:

«Վերահսկողություն սահմանելը ոչ թե ԲՈՒՀ-երի որակը բարձրացնելու, այլ ընտրությունների վրա ազդելու նպատակ ունի։ Մի ամբողջ ուսանողական համակարգ ղեկավարության ցուցումներով գնում է ընտրությունների կեղծիքների»,-նկատում է Մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը:

Սոնա ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031