Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հնարավոր է՝ մի օր էլ Հայաստանը նորից հետաքրքրի գերտերություններից որևէ մեկին». «Ա1+»

Մարտ 27,2018 13:37

«Քաղաքականության մեջ չկա էսպիսի բան՝ լինեն դարավոր բարեկամներ կամ դարավոր թշնամիներ»,- ասում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Նրա կարծիքով՝ հնարավոր է մի օր էլ մեր տարածաշրջանն ու մեր երկիրը հետաքրքրեն գերտերություններին ու այն դառնա շահերի բախման թատերաբեմ: «Մենք լուրջ սեպն ենք, որը թույլ չի տալիս, որ իրականանա պանթյուրքիզմը»,- ընդգծում է նա: «Ա1+»-ի հարցին ի պատասխան նա նշում է, որ վտանգ ավելի շատ տեսնում է Արևմուտքի կողմից, իսկ Ռուսաստանից սպասվող վտանգը դասում է ամենավերջին տեղում: Հիշեցնում է պատմական դառը անցյալը, երբ Հայաստանը ոչնչացվում էր, մինչդեռ Անգլիան ու Գերմանիան աչք էին փակում իրականության վրա:

Ըստ պարոն Ախոյանի՝ պատմության կրկնությունից խուսափելու համար տարածաշրջանում պետք է դաշնակիցներ ձեռք բերել, որը մինչ այս պահը, սակայն, մեր երկիրը իրականացնում է «փափուկ» դիվանագիտությամբ:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031