Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ՔԿ-ն մեկնաբանել է Կեմերովոյի զոհերի մերձավորներին լռեցնելու մասին լուրերը

Մարտ 27,2018 13:24

Ռուսաստանի Քննչական կոմիտեն մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհից զոհվածների հարազատները նրանց մարմինները կստանան միայն գաղտնիության մասին փաստաթուղթ ստորագրելուց հետո:

«Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է այն տեղեկությունը, որ զոհերի մարմինները մերձավորներին կհանձնեն միայն ինչ-որ «գաղտնիություն պահելու մասին թղթեր» ստորագրելուց հետո: Նման փաստաթղթերի ստորագրումը նախատեսվում է քրեական-ընթացակարգային օրենսդրությամբ և թելադրված է, առաջին հերթին, տուժածների շահերով»,- ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Ընդ որում, ՔԿ-ից հայտարարել են, որ այդ փաստաթղթերի ստորագրումը հիմք  կամ խոչընդոտ չէ դիակների ինքնությունը ճանաչելու կամ նրանց մարմինները մերձավորներին հանձնելու համար:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031