Եգիպտոսի խորհրդարանի արաբական աշխարհի հարցերով զբաղվող կոմիտեն Սիրիայում և Իրաքում քրդերի դեմ Թուրքիայի գործողությունները համեմատել է Հայոց ցեղասպանության հետ։
«Այս նոր զանգվածային ոչնչացումները մեզ հիշեցնում են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայում հայ ժողովրդի դեմ իրականացված կոտորածները»-ասվում է հայտարարության մեջ:
Կոմիտեն շեշտել է նաև, որ Սիրիայում և Իրաքում Թուրքիայի գործողությունները հանդիսանում են քրդերի նկատմամբ խտրականության հողի վրա իրականացվող էթնիկ զտումներ։
Թուրքիայի քայլերը որակվել են որպես միջազգային իրավունքի խախտում և ոտնձգություն այս 2 երկրների անկախության նկատմամբ:
Կոմիտեի անդամները հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այս հարցում մինչ այսօր լուռ է:
Աղբյուր` Yurtgazetesi