Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առկա է աղբահանության վճարների ճշգրիտ հաշվառման խնդիր. «Ելք»    

Մարտ 27,2018 13:04

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին տեղական տուրքերի և վճարների հաշվառման և գանձման մեխանիզմները վերանայելու և այդ գործառույթներն իրականացնող հաստիքացուցակները օպտիմալացնելու նպատակով:

«ԵԼՔ» խմբակցության ղեկավար

ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԻՑ

Հարգելի՛ պարոն Մարգարյան,

Երևան քաղաքում գույքահարկի և աղբահանության վճարների գումարների հավաքագրումն ու գանձումն իրականացվում է մեխանիկական եղանակով. հավաքագրումն իրականացնող աշխատակիցների միջոցով, վճարումների կանխիկ ընդունման անդորրագրերով:

Գույքահարկի մասով. վարչական շրջաններում եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժինների հիմնական գործառույթը մեխանիկական այս աշխատանքի իրականացումն է, ինչը հիմք է ծանրաբեռնված վարչական գործունեության, մեծ հաստիքացուցակների և կանխիկի շրջանառության,

Աղբահանության վճարների մասով. վարչական շրջանների ղեկավարներին և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին պատվիրակվել են աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների գումարների հավաքագրման գործառույթները, ինչը ևս հիմք է ծանրաբեռնված վարչական գործունեության, կանխիկի շրջանառության ինչպես նաև գումարների թերհավաքագրման:  Այս մասով առկա է նաև աղբահանության վճարների ճշգրիտ հաշվառման խնդիր, քանզի բազմաբնակարան շենքերի պարագայում փաստացի բնակչով ճշգրիտ հաշվառումը իրատեսական չէ և հարուցում է բազմաթիվ խնդիրներ, իսկ ոչ բնակել տարածքներում քառակուսի մետրերով հաշվարկի սկզբունքը վիճահարույց է:

Հիմք ընդունելով վերոգրյալը առաջարկում եմ ձևավորել աշխատանքային խումբ, որը կքննարկի գույքահարկի և աղբահանության վճարների հաշվառման և հավաքագրման մեխանիզմները առաջնորդվելով արդյունավետ կառավարման, իրատեսական մեխանիզմների կիրառման և վճարների արդար հաշվարկման սկզբունքների հիման վրա: Առաջարկում եմ որպես ակնկալվող արդյունք ամրագրել հետևյալը.

տեղական տուրքերի և վճարների հաշվարկման պարզ և հստակ մեխանիզմների ձևավորում,

տեղական տուրքերի և վճարների վճարման հնարավորություն բանկերի, փոստային մասնաճյուղերի, տերմինալների և այլ հանրամատչելի վճարման համակարգերի միջոցով,

կանխիկ վճարումների բացառում,

վարչական շրջանների եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժինների օպտիմալացում և կենտրոնացում քաղաքապետարանի աշխատակազմում:

Հայտնում եմ նաև այս ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին մասնակցելու պատրաստակամությունս:

«Ելք» խմբակցության մամուլի հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031