Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

2018թ. հունվարին բանկերի և ՈՒՎԿ-ների կողմից տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 15.2%. «168 ժամ»

Մարտ 27,2018 12:41

Թե՛ բանկերը, թե՛ Կենտրոնական բանկն ասում են, որ վարկավորման տոկոսադրույքները 2017 թվականի ընթացքում շարունակել են նվազել՝ այդպիսով նպաստելով վարկավորման աճին։ Իսկ կոնկրետ որքանո՞վ են նվազել տոկոսադրույքները։

Որպեսզի ավելի կոնկրետ պատասխանենք այս հարցին, եկեք դիտարկենք կոնկրետ հունվար ամիսը։ Այսինքն՝ 2018թ. հունվարի տոկոսադրույքները համեմատենք 2017թ. հունվարի տոկոսադրույքների հետ։

ՀՀ Կենտրոնական բանկն իր ամսական տեղեկագրերում պարբերաբար հրապարակում է տվյալ ամսվա ընթացքում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքները (խոսքը ոչ թե բանկերի կողմից հայտարարված տոկոսադրույքների մասին է, այլ փաստացի տրամադրված վարկերի տոկոսադրույքների)։

Սկսենք դրամային վարկերից։

Այսպես, 2018թ. հունվարին բանկերի և ՈՒՎԿ-ների կողմից տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 15.2%։ 2017թ. հունվարին այդ ցուցանիշը 15.6% էր։ Այսինքն, 12-ամսյա կտրվածքով դրամային վարկերի տոկոսադրույքը նվազել է 0.4 տոկոսային կետով։ Նշենք նաև, որ բանկերի կողմից տրված վարկերի միջին տոկոսադրույքը 14,8%-ից նվազել է մինչև 14,6%, իսկ վարկային կազմակերպություններինը՝ 19,4%-ից դարձել է 18,9%։

Սակայն տոկոսադրույքն ու դրա նվազումը խիստ տարբերվում է՝ ըստ վարկերի ժամկետայնության։

Կարճաժամկետ (մինչև 1 տարի) դրամային վարկերի տոկոսադրույքը նվազել է 0,3 տոկոսային կետով՝ 15,2%-ից հասնելով 14,9%-ի։ Միջնաժամկետ (1-5 տարի) դրամային վարկերի տոկոսադրույքը մնացել է անփոփոխ 16,6%-ը դարձել է 16,5%։ Ամենից շատ՝ 2,4 տոկոսային կետով, նվազել է երկարաժամկետ (5 տարուց ավելի) վարկերի տոկոսադրույքը 13,4%-ից հասնելով 11%-ի։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031