Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այս պարագայում հետաքրքիր են ՀՅԴ այն հայտարարությունները, երբ նրանք նշում են, թե քաղբանտարկյալներ եղել են միայն դաշնակցականները. «Ժողովուրդ»

Մարտ 27,2018 12:21
vahan

Մի փոքր պատմական ակնարկ. 1995թ. հուլիսին, երբ բացահայտվեց ՀՅԴ-ի գործունեությունը, այդ ժամանակ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդն այսպիսի հայտարարություն էր տարածել. «Ակնհայտ է, որ Դաշնակցություն կուսակցությունը նպատակ չունի իր գործունեությամբ մաս կազմել երկրի նորմալ քաղաքական գործընթացներին եւ իրեն իրավունք է վերապահում ամեն միջոց գործադրել, այդ թվում՝ սպանություններ, ապակայունացնող եւ երկրի նորմալ գործունեությունը խոչընդոտող՝ իր նպատակներին հասնելու համար»։

Մյուս գործողությունն էլ ստացել էր «Դրո» անվանումը, երբ ՀՅԴ ներսում գործած «Դրո» ահաբեկչական կառույցը երկու խոշոր գործողություն էր իրականացրել՝ «Քերոբ» եւ «Թոփ-1» անուններով։

Մեկ հիշեցում էլ. «31-ի գործը» բացահայտել եւ ամբողջ քննությունը վարել է այն ժամանակ ներքին գործերի նախարար, այսօր նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը։ Եվ այս պարագայում հետաքրքիր են նաեւ իրենց այն հայտարարությունները, երբ նրանք նշում են, թե քաղբանտարկյալներ եղել են միայն դաշնակցականները, եւ իրենցից հետո այլեւս որեւէ քաղբանտարկյալ չի եղել։ Սակայն տեղն եկած ժամանակ նրանք կողմ են քվեարկում հենց նաեւ իրենց քաղբանտարկյալ չհամարող անձանց կամ նրանց ներկայացրած նախագծերին։

Նույն Արմեն Ռուստամյանը ձերբակալվել էր, այսինքն՝ քաղբանտարկյալ էր դարձել վերը նշված «31»-ի գործի շրջանակներում, որը բացահայտած անձի, այսինքն՝ Սերժ Սարգսյանի կուսակցության հետ նրանք գտնվում են քաղաքական համագործակցության մեջ։ Սա՝ հիշեցինք իմիջիայլոց։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031