Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ուվե Հալբախ. ՌԴ Պետդուման ակտիվացրել է այցերը ՀՀ ԱԺ, քանի որ նույն ժամանակահատվածում ՀՀ ԱԺ պատվիրակությունը եղել է ԱՄՆ-ում. «168 ժամ»

Մարտ 27,2018 12:12

Գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախն այն կարծիքին է, որ ՌԴ Պետդուման ակտիվացրել է այցերը ՀՀ ԱԺ, քանի որ նույն ժամանակահատվածում ՀՀ ԱԺ պատվիրակությունը եղել է ԱՄՆ-ում։ Ըստ նրա, Ռուսաստանը փորձում է բոլոր դեպքերում վերահսկել իր գործընկերների շփումները Միացյալ Նահանգների հետ, քանի որ ՌԴ-ԱՄՆ հարաբերություններն այսօր այնքան էլ դրական փուլում չեն։ «Ռուսաստանը հասկանում է, որ ԱՄՆ-ը կարող է փորձել մերձենալ Հայաստանի հետ, սահուն գործընթացներ նախաձեռնել և այն սկսել խորհրդարանական շփումներից, որին ռուս պաշտոնյաներն աչալրջորեն են վերաբերվում»,- ասաց Հալբախը։

Ինչ վերաբերում է սպառազինության վաճառքի վերաբերյալ նրանց հավաստիացումներին, ապա, ըստ նրա՝ ռուսական կողմը փորձում է Հայաստանում վերջ դնել հակառուսական տրամադրություններին՝ հասկանալով, որ դրանք Հայաստանին կարող են ուղղորդել Արևմուտքի ուղղությամբ։

«Ռուսաստանը թույլ տվեց, որպեսզի Հայաստանը ստորագրի համաձայնագիր Եվրամիության հետ, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանն անտարբեր է, և Ռուսաստանին չեն մտահոգում ՀՀ-Արևմուտք հարաբերությունները։ Այս հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը դրական է նաև հայ-ռուսական հարաբերությունների և տարածաշրջանի համար»,- ասաց Հալբախը։

Նրա կարծիքով, ՌԴ-ն նմանատիպ հայտարարություններից հետո չի կարողանա Ադրբեջանին զինել հարձակողական սպառազինությամբ այնպես, ինչպես նախկինում։ «Հայաստանի կարևորությունն է փոխվել Ռուսաստանի համար՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, հետևաբար՝ փոխվել է նաև Ռուսաստանի վերաբերմունքը։ Եթե այդ հարաբերությունները շարունակեն խորանալ, հայ-ռուսական հարաբերությունները ձեռք կբերեն այն դինամիկան, որն անհրաժեշտ է հայկական կողմին»,- ասաց գերմանացի վերլուծաբանը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031