Մարտի 16-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում 1956 թ. ծնված Սիլվա Գ.-ից հաղորդում է ստացվել, որ մարտի 15-ին, ժամը 15.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցում նկատել է, որ գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և խանութների զեղչի քարտեր:
Ոստիկանության ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1957 թ. ծնված Հասմիկ Ս.-ն, որը մարտի 26-ին, ժամը 10.20-ին, հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն