Լրահոս
Օրվա լրահոսը

Խամաճիկների թատրոնի հարևանությամբ առաջիկայում կգործի «Երևանյան տրամվայ» շարժական բեմը

Մարտ 27,2018 12:01

Երևանի մնջախաղի պետական թատրոնը» 2017-ը սկսեց հաճելի անակնկալով. գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը նախարար Ամիրյանի ձեռքից ստացավ թատրոնի շենքի ՝ երկար սպասված խորհրդանշական բանալին: Ամբողջ տարվա ընթացքում մնջախաղցիներն ակտիվորեն ներգրավված են եղել Գևորգ Քոչարի 21 հասցեում գտնվող շենքի նախագծային աշխատանքներում, որի արդյունքը՝ Մնջախաղի թատրոնի նախագիծը, վերջերս ներկայացվեց հանրությանը: Թատրոնի կյանքն, ինչպես միշտ, 2017-ին ևս հագեցած է եղել հյուրախաղերով, փառատոններով: Թատրոնն ամենուր բարձր մակարդակով ու մեծ հաջողությամբ է ներկայացրել հայկական մնջախաղի հարուստ ավանդույթները:

«Դրսում մեր արվեստը ներկայացնելն, իհարկե, հրաշալի է, բայց պետք է փորձեք նախ և առաջ Հայաստանում հանդիսատեսին հասանելի դարձնել այն արվեստը, որը ստեղծում եք»,-ասաց նախարարը:

Սեփական տանիքից դեռևս զուրկ Մնջախաղի թատրոնը վարձակալությամբ շաբաթը մեկ օր խաղում է Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում: Նախարարը հորդորեց ավելացնել ներկայացումների քանակը ՝ օգտվելով ոչ միայն այդ թատրոնի բեմից:

Տարեկան խաղացանկի հստակ պլանավորման պահանջի մասին նախարարը հիշեցրեց թե′ Մնջախաղի, թե′ «Երևանի խամաճիկների պետական թատրոնի» ներկայացուցիչներին:

«Միասնական տոմսային համակարգը, որը նախատեսում ենք ներդնել շուրջ մեկ ամսից, պահանջում է խաղացանկի հստակ պլանավորում: Հանդիսատեսը պետք է հնարավորություն ունենա ընտրելու՝ ե՞րբ և կոնկրետ ո՞ր ներկայացումն է ցանկանում դիտել: Պետք է հարգել հանդիսատեսի այս իրավունքը»,-ասաց նախարարը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ պահանջը պարտադիր է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային բոլոր կազմակերպությունների համար:

Ինչ վերաբերում է Խամաճիկների թատրոնի 2017-ի ֆինանսական ցուցանիշներին.

Թատրոնը 2017-ին ստացել է մոտ 60 միլիոն դրամի սուբսիդիա և նույնքան եկամուտ: Արտաբյուջեն պլանավորել է շուրջ 17 միլիոն դրամ, փաստացի եկամուտը կազմել է 16 միլիոն 479 հազար դրամ:

Խամաճիկների թատրոնի հարևանությամբ առաջիկայում կգործի «Երևանյան տրամվայ» շարժական բեմը, որտեղ պարբերաբար կներկայացվեն փոքրիկ բեմադրություններ: Նորամուծությունն, ամենայն հավանականությամբ, կնպաստի վերոնշյալ ցուցանիշների բարելավմանը:

Ալիսա Գևորգյան

Լուսանկարները՝ Վահրամ Մոսինյանի

 

ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031