Թվում էր, թե ոչ ոք չի կարող գերազանցել Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքին, երբ նա սկսեց «վարկով Ամանոր» ակցիան: Սակայն երեկ «Լեւոն եւ Լամարա» դեղատանը մի ցուցանակ հանդիպեցի, որն ավետում էր ապառիկով դեղորայք վաճառելու մասին:
Պարզվում է՝ ընկերությունը դեռ նախորդ տարեվերջից նախաձեռնել է այս ակցիան, որը ժամանակի ընթացքում պետք է գործի ցանցի բոլոր խանութներում: Ցուցանակի մեջ մանրամասն նշված էր, թե ինչ պայմաններով են դեղորայք տալիս, ըստ այդմ՝ դեղորայքի ապառիկ վաճառքն իրականացվում է 30 հազարից մինչեւ 800 հազար դրամ առեւտրի դեպքում, 1տարի ժամկետով՝ 15% տարեկան տոկոսադրույքով: «Մենք փորձում ենք օգնած լինենք այն մարդկանց, ովքեր կարիք ունեն բուժվելու, բայց միանգամից մեծ գումար չեն կարողանում հատկացնել դեղորայքի գնման համար»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Պատկերացնո՞ւմ եք՝ իշխանությունն այնպիսի բարեկեցիկ կյանք է ապահովում երկրում մարդկանց համար, որ դեղերն արդեն ապառիկով են վաճառում: Սերժ Սարգսյանի վերարտադրությանը հաջորդող տարիներին մեր տնտեսվարողները կարող են սկսել նոր բիզնես-նախագիծ՝ ապառիկով հաց, ապառիկով հոսանք կամ գազ, ասենք՝ 20 տոկոս տարեկան տոկոսադրույքով:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում