«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՌԴ Պետդումայի պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերով կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին, որը Պետդումայի իր գործընկերների հետ այս օրերին հանդիպումներ է ունենում ՀՀ ԱԺ պատգամավորների հետ։
– Դուք նշեցիք, թե Վլադիմիր Պուտինը եւս կողմ է հարցի լուծման խաղաղ ճանապարհին։ Բոլորս ենք հիշում, երբ Պուտինը հայտարարել էր, թե անբարոյականություն է պատերազմող կողմերին զենք վաճառելը, սակայն դրանից հետո ռուսական կողմը շարունակում է Ադրբեջանին զենք վաճառել։ Դա ինչպե՞ս հասկանանք։
– Առաջին՝ սա պետք է իմանան Հայաստանի բոլոր բնակիչները։ Հայաստանի հանդեպ ցանկացած սպառնալիք դա սպառնալիք է նաեւ Ռուսաստանի հանդեպ։ Այսօրվա դրությամբ աշխարհում ոչ մի պետություն, Աստված չանի, որեւէ վատ բան սկսի մտածել Հայաստանի դեմ անելու մասին, ապա այդ գործողությունները դառնում են ՌԴ-ի դեմ։ Մեզ մոտ այդպիսի պայմանագրեր են, եւ այդ պատճառով Հայաստանի բնակիչները կարող են հանգիստ ապրել։ Իսկ ինչ վերաբերում է սպառազինության վերաբերյալ պայմանագրերին, որոնք եղել են ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ, դրանք երկարաժամկետ էին եւ ստորագրված են եղել մինչ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները։ Այդ պատճառով էլ մենք շարունակում ենք կատարել մեր պայմանավորվածությունները դեռ այդ դեպքերից առաջ ստորագրված պայմանագրերի հիման վրա։ Հետագայում հայ պատգամավորներն այդ հարցը շատ խիստ կերպով բարձրաձայնել են, մենք բազմաթիվ բանակցություններ ունեցանք, եւ որոշվեց, որ Ռուսաստանը պետք է վերանայի սպառազինության տրամադրման շուրջ բոլոր առկա փաստաթղթերը, որպեսզի դրանք վտանգ չսպառնան։ Հետագայում մենք այլեւս չենք ստորագրելու այնպիսի պայմանագրեր, որոնք կարող են վնաս հասցնել, ինչու չէ, նաեւ Ռուսաստանին։ Իսկ այժմ այդ զենքերը մատակարարվում են նախկինում եղած փաստաթղթերի հիման վրա պարզապես։
– Ապրիլյան պատերազմից հետո՞ եք այդպիսի որոշում կայացրել։
– Դա այն պատճառով, որ մենք Հայաստանի անվտանգության շուրջ բազմաթիվ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել։ Այսօրվա դրությամբ Հայաստանի հանդեպ ցանկացած գործողություն առաջին հերթին գործողություն է հենց ՌԴ-ի հանդեպ։
Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում