Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկայում ՄԻԵԴ-ը քննության կառնի Անդրեաս Ղուկասյանի գործը

Մարտ 27,2018 11:35

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ​-ն հաղորդագրություն է տարածել,որում ասվում է

Առաջիկայում ՄԻԵԴ-ը քննության կառնի Անդրեաս Ղուկասյանի գործը
2018թ.-ի մարտի 21-ին ստացված գրությամբ Մարդու իրավունքների եվրոպական
դատարանը տեղեկացրել է, որ առաջիկայում քննության կառնի Անդրեաս Ղուկասյանի գործը:

Դատարանը խնդրել է մինչև 2018թ. ապրիլի 11-ը ներկայացնել համապատասխան
ապացույցներով հիմնավորված այնպիսի տեղեկատվություն, որը վկայում է դիմողի
նկատմամբ Կոնվենցիայի այս կամ այն հոդվածի խախտման և դիմողի կողմից իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման մասին:
Տեղեկացնենք, որ 2017 թվականի փետրվարին 23-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գրանցել էր «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի գանգատը:

Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացվող գանգատում առաջին անգամ բարձրացվել էր Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման հարցը: Այս հոդվածը նպատակ ունի արգելելու քաղաքական ընդդիմադիրների դեմ պետական իշխանության չարաշահումը:

ՄԻԵԴ-ը Անդրեաս Ղուկասյանի գանգատին քննության առաջնահերթություն էր տվել
(Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Կանոններ, Կանոն 41), ինչը ենթադրում է, որ Դատարանը պետք է կարճ ժամկետներում հարցեր ուղղեր ՀՀ Կառավարությանը խախտումների վերաբերյալ:

Այնուամենյանիվ, ավելի քան 12 ամիս անց Դատարանի կողմից ՀՀ Կառավարությանը հարցեր չէին առաջադրվել:
Հայտնելով իրենց մտահոգությունը այս առնչությամբ, 2018թ. մարտի 10-ին քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ, որով կոչ էին անում ՄԻԵԴ-ին հետևողականություն և պատասխանատվություն դրսևորել քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի քննության նկատմամբ, առավել ևս, երբ այդ գործերի քննության համար սահմանվել է առաջնահերթության կարգ:

Հիշեցնենք, որ Անդրեաս Ղուկասյանին ութ այլ անձանց հետ մեղադրանք է առաջադրվել 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու համար:

Սակայն ներկայումս միայն Ա.Ղուկասյանն է ենթարկվում վերոհիշյալ մեղադրանքով
քրեական հետապնդման, որի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը չի
փոխվում, չնայած բազմաթիվ միջնորդություններին նա շարունակում է մնալ
անազատության մեջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031