Բեռլինում երեկ կայացավ շախմատի հավակնորդների մրցաշարի նախավերջին՝ 13-րդ տուրը:
Լեւոն Արոնյանը հերթական անգամ ձախողվեց՝ սեւ խաղաքարերով պարտվելով Ֆաբիանո Կարուանային: Այս հաղթանակից հետո ԱՄՆ-ը ներկայացնող գրոսմայստերը ութ միավորով կրկին միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավոր պակաս են վաստակել Շախրիյար Մամեդյարովը եւ Սերգեյ Կարյակինը:
Այսօր եզրափակիչ տուրի օրն է, որտեղ կարող է որոշվել, թե ով ձեռնոց կնետի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Վերջին տուրի զույգերն են. Ալեքսանդր Գրիշչուկ-Ֆաբիանո Կարուանա, Սերգեյ Կարյակին-Դին Լիժեն, Վլադիմիր Կրամնիկ-Շախրիյար Մամեդյարով, Լեւոն Արոնյան-Ուեսլի Սո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ