Հրդեհից հետո ժամեր շարունակ ռուսական իշխանությունները փորձել են կոծկել ողբերգության մասշտաբները։ Առաջին ժամերին հաղորդվում էր 5-6 զոհվածների մասին։ Ռուսաստանի կենտրոնական հեռուստաալիքները բավական երկար ժամանակ ընդհանրապես տեղեկություններ չէին հաղորդում։ Նրանցից որևէ մեկը այդպես էլ ուղիղ եթեր չհեռարձակեց դեպքի վայրից։
Միայն ժամեր անց, երբ ինտերնետային կայքերը եւ բլոգերները ահազանգեցին իրական մասշտաբների մասին, կենտրոնական ԶԼՄ-ները սկսեցին զոհվածների թվի մասին ճշմարտությանը ավելի մոտ տեղեկություններ հայտնել։
Ռուսական «Էխո Մոսկվի» պարբերականը, ինչպես նաեւ բազմաթիվ ականատեսներ հրապարակայնորեն հայտարարեցին այս մասին, որ հրդեհից անմիջապես հետո տեղում աշխատող իրավապահները սկսել են հավաքել ականատեսների հեռախոսները, որպեսզի վերջիններս չկարողանան այդ սարսափելի կադրերը հեռարձակել համացանցում։ «Էխո Մոսկվի»-ն հայտնում է նաև, որ ոստիկանությունը ականատեսներից պահանջել են ստորագրություն տալ տեղեկություններ չհրապարակելու մասին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում